Մոսկվայում Ադրբեջանի դեսպան Ռահման Մուստաֆաևը կանչվել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարություն և մոտ մեկ ժամ մնացել դիվանագիտական գերատեսչությունում։ ՌԴ ԱԳՆ-ն ավելի վաղ հայտնել էր, որ Ադրբեջանի դեսպանը հրավիրվելու է Բաքվի ոչ բարեկամական գործողությունների և ռուս լրագրողների անօրինական կալանավորման կապակցությամբ։               
 

Երկու հակադիր Ռուսաստան

Երկու հակադիր Ռուսաստան
09.09.2013 | 16:29

Եթե Հայաստանի ինքնիշխանությունը գնահատող, հանուն այդ անկախության պայքարող ակտիվ քաղաքացիները շարունակում են իրենց բողոքի ձայնը բարձրացնել ՀՀ նախագահի նստավայրի դիմաց, ՀՀԿ գրասենյակի մոտ կամ սոցցանցերում, արժանանալով նաև բռնության, ապա ռուսական կողմից էլ հնչում են տարբեր, երբեմն իրար հակասող արձագանքներ, որոնք վկայում են, որ պուտինյան ռեժիմը գլխացավանք է դարձել նաև այդ երկրի ազատ մտածող և քաղաքացիական գիտակցություն ունեցող հանրության համար:

Եթե ՌԴ նախագահի խորհրդական Սերգեյ Գլազևը Հայաստանը համեմատել է ՌԴ Կալինինգրադի մարզի հետ, քանի որ վերջինս նույնպես Մաքսային միության հետ չունի ընդհանուր սահման, ապա ռուս հրապարակախոս, քաղաքագետ Անդրեյ Պիոնտկովսկին, որը պարբերաբար հանդես է գալիս պուտինյան վարչակարգի քննադատությամբ, Մաքսային միությանը վերաբերող իր հարցազրույցներից մեկում չի խուսափել բարձրաձայնելուց ՌԴ նախագահի դիկտատորական հակումների մասին:
«Պուտինն ուզում է իրեն ոչ միայն Ռուսաստանի դիկտատոր զգալ, այլև նախկին խորհրդային տարածքի իմպերատոր, բայց դա նրան չի հաջողվի: ՌԴ-ն առաջարկելու ոչինչ չունի իր հարևաններին. ինչ-որ բանով պետք է հրապուրիչ լինի, չէ՞, բայց պուտինյան Ռուսաստանը ընդհանրապես հրապուրիչ չէ»,- ասել է քաղաքագետը: Քաղաքագետն ասել է նաև, որ Մոսկվան իրեն ծիծաղելի վիճակում է դնում, որովհետև Սովետական Միության ինչ-որ ձևաչափ վերականգնելը ծիծաղելի է:
Պիոնտկովսկին, թերևս, միակը չէ: ՌԴ-ում միշտ էլ եղել են և այսօր էլ կգտնվեն պուտինյան վարչակարգի քայլերը դատապարտողներ, հատկապես մտավորականության, հասարակական գործիչների շերտերում: Եվ հանձինս նրանց էլ մեր հանրությունը պետք է կարողանա տեսնել իր դաշնակիցներին:


Թագուհի ՀԱԿՈԲՅԱՆ

Դիտվել է՝ 1448

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ